Իսրայելում կնվազեցնեն ոչ հրեաների ներգաղթը

Իսրայելում կոչ են արել նվազեցնել ոչ հրեաների ներգաղթը: Այս մասին գրում է Говорит Москва-ն:

Ինտեգրման նոր նախարար Օֆիր Սոֆերն ասել է, որ պետք է փոփոխություններ կատարել «Վերադարձի մասին» օրենքում։

 

Radio Kan-ին տված հարցազրույցում նա նաև նշել է, որ իր տվյալներով՝ 2022 թվականին Ռուսաստանից և Ուկրաինայից հայրենադարձների 72%-ը ուղղափառ հրեական օրենքով հրեաներ չեն եղել։ Այնուամենայնիվ, նրանցից շատերը հայտնվել են Վերադարձի օրենքի տակ:
 

Սոֆերը հավելել է, որ կստեղծվի հատուկ կոմիտե՝ այդ հարցով նոր քաղաքականություն մշակելու համար։

Քաղաքականություն

Պատահարներ