Չավուշօղլուն և Իսրայելի ԱԳՆ ղեկավարը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել իսրայելցի իր պաշտոնակցի՝ Էլի Քոհենի հետ։ Չավուշօղլուն կարևորել է Ալ-Աքսա մզկիթի կարգավիճակի պահպանման հարցը, հայտնում է Ermenihaber-ը։

 

Թուրք նախարարը շնորհավորել է Քոհենին արտգործնախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ։

 

Անդրադառնալով Ալ-Աքսայի մզկիթի շուրջ ստեղծված վերջին իրադարձություններին, Չավուշօղլուն դրանք «սադրիչ և անընդունելի» է որակել։

Հեռախոսազրույցի ընթացքում երկու նախարարները պայմանավորվել են համատեղ աշխատել Թուրքիա-Իսրայել հարաբերությունների բարելավման ուղղությամբ։

Քաղաքականություն