15-րդ փորձից հետո Քևին Մաքքարթիին ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նոր խոսնակի պաշտոնում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 15-րդ փորձից հետո Հանրապետական Քևին Մաքքարթիին ընտրել է նոր խոսնակ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հետևելով քվեարկության արդյունքներին:

 

Այս պաշտոնը համարվում է ԱՄՆ-ում ամենակարևորներից երրորդը: Այն թափուր լինելու դեպքում պալատի աշխատանքը կաթվածահար է լինում, քանի որ օրենսդիրները չեն կարողանում երդվել և անցնել օրինաստեղծ գործընթացին:

 

Վերջին անգամ 1923 թ–ին է նման բան եղել, որ կոնգրեսականները չկարողանան առաջին անգամից խոսնակ ընտրել։

Քաղաքականություն