«Եվրամիությունը անգործության է մատնված այս հարցում». ԵԽ պատգամավորը` Բաքվի կատարած հանցագործությունների մասին

Ադրբեջանի գործողությունները, որն անհիմն փակել է Լաչինի միջանցքը՝ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ սննդամթերք և դեղորայք հասցնելու միակ միջոցը, վտանգում է այնտեղ ապրող 120 հազար հայերի կյանքը։ Այս մասին գրում է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Աննա Չինցիա Բոնֆրիսկոն:

 

«Սա Բաքվի չար մտադրությունների բազմաթիվ դրսեւորումներից է, որը մտադիր չէ աշխատել հանուն խաղաղության, բայց համառորեն շարունակում է հանցագործություններ կատարել հայ բնակչության դեմ։ Ցավոք, Եվրամիությունը անգործության է մատնված այս հարցում։ Կատար-գեյթի պատճառով առաջացած եվրոպական կառույցների ճգնաժամի փոխարեն անհրաժեշտ է պաշտպանել մեզ հետ ընդհանուր արմատներ և մշակույթ ունեցող հայերին»,-գրել է ԵԽ պատգամավորը:

Քաղաքականություն