Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել 119 հասարակական գործիչների նկատմամբ. նրանց շարքում են Միխայիլ Գալուստյանը, Մարգարիտա Սիմոնյանը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել 119 հասարակական գործիչների նկատմամբ: Հրամանագիրը հրապարակված է երկրի նախագահի կայքում։

 

Արտիստների շարքում են Բաստան (Վասիլի Վակուլենկո), Պելագեան (Տելեգինա), Կլավա Կոկան (Կլավդիա Վիսոկովա), Միխայիլ Շուֆուտինսկին, Իրինա Ալեգրովան, Լյուբով Ուսպենսկայան, Վիկտորյա Դաինեկոն, Ֆիլիպ Կիրկորովը, Ստաս Պիեխան, Եվգենի Պետրոսյանը, Սերգեյ Բոբունեցը և Սերգեյ Բոբունեցը, RT-ի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը, կրեմլամետ քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը, ռեժիսոր Նիկիտա Միխալկովը, հեռուստահաղորդավարներ Լեոնիդ Յակուբովիչը, Միխայիլ Գալուստյանը և Ժաննա Բադոևան, բլոգեր Ամիրան Սարդարովը և այլք:

 

Պատժամիջոցների ենթակա անձանց թվում կան նաև Ուկրաինայի երեք քաղաքացիներ՝ Ուկրաինայի քաղաքացի, հեռուստահաղորդավարուհի Ժաննա Բադոևան, Ռուսաստանի, Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացի, երգչուհի Լոլիտա Միլյավսկայան, Ուկրաինայի քաղաքացի, ֆուտբոլիստ Անատոլի Տիմոշչուկը։

 

Ձեռնարկված միջոցների թվում են ակտիվների սառեցումը, առևտրային գործունեության ամբողջական դադարեցումը, տնտեսական և ֆինանսական պարտավորությունների կատարման կասեցումը։

Քաղաքականություն