Փաշինյանը հանդես կգա մեծ ասուլիսով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տևական դադարից հետո առաջին անգամ երեքշաբթի հանդես կգա մամուլի ասուլիսով, որը կանցնի ոչ թե առցանց ձևաչափով, այլ լրագրողների ներկայությամբ։

 

Ըստ 24news.am-ի տեղեկությունների՝ ուղիղ սփռումը կապահովի Հանրային հեռուստաընկերությունը, իսկ լրատվամիջոցներից ներկա կգտնվեն լրագրողները՝ առանց օպերատորների։

 

Ավելի վաղ «Հայկական ժամանակ» օրաթերթը հայտնել էր, որ ի տարբերություն նախորդ ասուլիսների, որոնք տեղի էին ունենում առցանց ձևաչափով, այսինքն՝ ԶԼՄ-ները և հասարակական կազմակերպությունները գրավոր տարբերակով էին ուղարկում հարցերը, այս անգամ ասուլիսը նախատեսված է լրագրողների հարցերին առերես պատասխանելով: Թերթի տեղեկություններով՝ շուրջ 40-50 լրատվամիջոց հնարավորություն կունենա վարչապետին հարց հղել:

Քաղաքականություն