Երեխան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել մահացած վիճակում. պարզաբանում

2 տարեկան երեխան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել «սրտի կանգ» ախտորոշմամբ։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մամուլի խոսնակ Աիդա Կարապետյանը՝ հերքելով տեղեկությունը, թե ԲԿ-ում երեխա է մահացել։ 

 

«Երեկ 19։00–ից հետո շտապօգնության մեքենայով և «սրտի կանգ» ախտորոշմամբ են  2 տարեկան երեխային տեղափոխել մեզ մոտ։ Չնայած արձանագրված ախտորոշմանը՝ բժիշկները մոտ 1 ժամից ավելի վերակենդանացնող միջոցառումներ են իրականացրել, բայց դրական արդյունք չի եղել, քանի որ բալիկն արդեն մահացած վիճակում էր»,– ասաց Կարապետյանը։

 

Նշենք, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 10–ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ ժամը 19։10-ի սահմանում երեխա է հանկարծամահ եղել։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին եւ քննիչներին հայտնել են, որ երեխան իրենց մոտ է ընդունվել «սրտի կանգ» ախտորոշմամբ։

 

 

Քաղաքականություն