«Գեղեցիկ երկիր է՝ հարուստ պատմությամբ և մշակույթով». ՀՀ-ն Forbes-ի կողմից ճանաչվել է 2023-ի լավագույն տուրիստական ուղղություններից մեկը

Հեղինակավոր Forbes ամսագիրը կազմել է 2023 թվականին ճանապարհորդությունների համար ամենահետաքրքիր ուղղությունների ցանկը։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

 

Նշվում է, որ Հայաստանը Forbes-ի կողմից ճանաչվել է 2023 թվականի լավագույն տուրիստական ուղղություններից մեկը, որն արժի այցելել։

 

Forbes-ը գրում է, որ Հայաստանը գեղեցիկ երկիր է՝ հարուստ պատմությամբ և մշակույթով։ Այն հիանալի լանդշաֆտների տուն է, ներառյալ Կովկասի լեռները և Սևանա լիճը, ինչպես նաև բազմաթիվ հնագույն ճարտարապետական ​​հրաշքներ, ինչպիսիք են Գառնու տաճարը և Հաղպատի վանքը, որոնցից մի քանիսը ճանաչված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից:

Քաղաքականություն