Ջրհեղեղ, տապալված ծառեր և կոտրված ավտոմեքենաներ Կալիֆորնիայում

Հորդառատ անձրևներն ու կատաղի քամիները կրկին հարվածում են ԱՄՆ-ի արևմտյան մասում գտնվող նահանգին ՝ առաջացնելով էլեկտրաէներգիայի անջատումներ, ջրհեղեղներ, սելավներ և երթևեկության համար վտնգավոր պայմաններ:

 

 

 

Ավելի քան 197 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Նահանգում սողանքի վտանգ կա, ափի ողջ երկայնքով տարհանում է իրականացվում։

 

 

 

 

 

Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի օրը Կալիֆորնիայում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել նահանգում մոլեգնող փոթորկի պատճառով: 

 

ԱՄՆ-ի Ազգային օդերևութաբանական ծառայությունը հաղորդել Էր ԱՄՆ-ի Արեւմտյան ափի ուղղությամբ մթնոլորտային շարժման մասին, որը Կալիֆորնիայում ձյան տեղումների եւ հեղեղումների պատճառ է դարձել: 

Քաղաքականություն