ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանի հետ բանակցում ենք, որ թույլ տան 3 անհետ կորածների մարմինները գտնենք

Սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայի հետևանքով հայկական կողմը գտնվելու վայրն անհայտ երեք զինծառայող ունի, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

 

«Նրանց հստակ գտնվելու վայրը պարզելու ու մարմինները հնարավորության դեպքում դուրս բերելու ուղղությամբ իրականացվում են աշխատանքներ»,- ասաց նա։

Սարգսյանը վստահեցրեց՝ անում են ամեն ինչ, անգամ բանակցում են ադրբեջանական կողմի հետ, որ հնարավոր լինի զոհված զինծառայողների դիերը դուրս բերել։

«Տարվում են աշխատանքներ, որ կոմպրոմիսի եղանակով հնարավորություն ստեղծվի արագ մարմինները դուրս բերենք տարածքից»,- նշեց փոխնախարարը։

 

Մանրամասները՝ տեսանյութում․ 

Քաղաքականություն