Զելենսկին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկել է մի շարք պատգամավորների՝ այդ թվում Մեդվեդչուկին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկել է «Ընդդիմադիր հարթակ հանուն կյանքի» նախկին կուսակցության ժողովրդական պատգամավորներ Վիկտոր Մեդվեդչուկին, Տարաս Կոզակին և Ռենատ Կուզմինին, ինչպես նաև նախկին ժողովրդական պատգամավոր Անդրեյ Դերկաչին։ 

Այս մասին նա հայտնել է իր երեկոյան տեսաուղերձում: «Ուկրաինայի Անվտանգության ծառայության և Ուկրաինայի պետական ​​միգրացիոն ծառայության նախապատրաստած նյութերի հիման վրա և մեր պետության Սահմանադրության համաձայն՝ ես որոշում եմ ընդունել չորս անձանց քաղաքացիությունը դադարեցնելու մասին. նրանք են՝ Անդրեյ Լեոնիդովիչ Դերկաչը, Տարաս Ռոմանովիչ Կոզակը, Ռենատ Ռավելևիչ Կուզմինը և Վիկտոր Վլադիմիրովիչ Մեդվեդչուկը»,- ​​ասել է Ուկրաինայի ղեկավարը: 

Միևնույն ժամանակ Զելենսկին հավելել է. «Եթե ժողովրդի ներկայացուցիչներն ընտրում են ոչ թե Ուկրաինայի ժողովրդին, այլ Ուկրաինա ժամանած մարդասպաններին ծառայելը, ապա մեր գործողությունները կլինեն համապատասխան»։ 

 

Նրա խոսքով՝ սրանք վերջին նման լուծումները չեն, ծառայություններն աշխատում են։ Փաստաթուղթը դեռ պաշտոնապես չի հրապարակվել։ Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին քաղաքացիությունից զրկել էր Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու 13 քահանաների։