115 մլն դրամ կհատկացվի Լաչինի միջանցքի փակումից հետո ՀՀ-ում ապաստանած արցախցիների համար

 ՀՀ կառավարությունը 114 850 900 ՀՀ դրամ դրամ կհատկացնի՝ 2022թ. դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանի Հնարապետությունում գտնվող Լեռնային Ղարաբաղի 506 քաղաքացիների կեցությունը և սննունդը ապահովելու նպատակով:

 

Ըստ հիմնավորման՝ արցախցիները հյուրընկալվել են Երևան քաղաքի և Գորիս համայնքի 17 հյուրանոցումներում: 96 միլիոն դրամը կհատկացվի Սյունիքի մարզպետարանին՝ հյուրանոցների ծախսերի փոխհատուցման համար, իսկ 18 միլիոնը՝ Երևանի քաղաքապետարանին։

Քաղաքականություն

Պատահարներ