Արցախում խափանվել է ինտերնետ կապը

Արցախում ընդհատվել է ինտերնետ կապի մատակարարումը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի տեղեկատվական շտաբից՝ նշելով, որ ինտերնետի մատակարարումը խափանվել է մալուխի վնասվելու պատճառով։

 

Ըստ ինտերնետ կապի օպերատորի՝ մալուխը վնասվել է Լաչինի միջանցքի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են ադրբեջանցի պսևդոբնապահպանները։

 

«Հրապարակի» հետ զրույցում տեղեկացրեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խոսնակ Զոյա Բարսեղյանն էլ նշել է․ «Ըստ ամենայնի, հեռուստակամուրջը դիտելուց հետո, ադրբեջանցիները այնպես են արել, որ Արցախում խափանվի ինտերնետ հասանելիությունը»։ 

Քաղաքականություն

Պատահարներ