Հունաստանի վարչապետը՝ Հունաստան-Թուրքիա հնարավոր ռազմական բախման մասին

Չեմ հավատում, որ կունենանք «թեժ դրվագ»՝ զենքի կիրառմամբ: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը՝ խոսելով Հունաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման «վատթարագույն սցենարից»:

 

«Ինձ անհանգստացնում է Թուրքիայի հռետորաբանության ուժեղացումը: Ես կոչ եմ անում Թուրքիային գիտակցել, որ արտաքին քաղաքականությունը ներքին կուսակցական օգտագործման գործիք դարձնելը ճիշտ ռազմավարություն չէ»,- ասել է Միցոտակիսը:

 

Նա նշել է, որ Հունաստանը պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ և, հաշվի առնելով միջազգային իրավունքը, լուծել Թուրքիայի հետ «միակ տարաձայնությունը», որը վերաբերում է Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովում ծովային գոտիների սահմանազատմանը:

Քաղաքականություն

Պատահարներ