«Նման հայտարարություններով սովորաբար Հասանովը հանդես է գալիս հնարավոր գործողությունների գնալուց առաջ». ի՞նչ է գրում ադրբեջանագետը

Պետք է մաքսիմալ զգոն լինել և ակտիվ աշխատանք տանել միջազգայինների հետ: Ադրբեջանը փորձում է սրել իրավիճակը, Ալիևի ասուլիսը դրա վառ ապացույցն է: Այս մասին Ֆեյսբոքայն իր էջում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: Նա մասնավորապես նշել է.

 

«Ադրբեջանի Պաշտպանության նախարարը այսօր ծառայողական խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ «իրականացվել է ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին և ռուսական խաղաղապահ զորակազմի ժամանակավոր տեղակայման տարածքներում գործողության պայմանների ծավալուն վերլուծություն»–ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։ Հասանովը կոնկրետ հանձնարարականներ է տվել «ստորաբաժանումների մարտական պատրաստականության բարձր մակարդակի պահպանման և ցանկացած պահի հնարավոր սադրանքը կանխելու պատրաստակամության վերաբերյալ»:

 

Ուշադրություն դարձրեք օգտագործված բառապաշարին: Ալիևի ասուլիսից հետո ՀՀ–Ադրբեջան սահմանը ստացել է «պայմանական» անվանումը: Իսկ կարգադրությունները՝ «սադրանքը կանխելու վերաբերյալ» Ադրբեջանի կողմից նոր սադրանքների գնալու ակնհայտ ազդակ են: Նման հայտարարություններով սովորաբար Հասանովը հանդես է գալիս հնարավոր գործողությունների գնալուց առաջ: Պետք է մաքսիմալ զգոն լինել և ակտիվ աշխատանք տանել միջազգայինների հետ: Ադրբեջանը փորձում է սրել իրավիճակը, Ալիևի ասուլիսը դրա վառ ապացույցն է: Պետք է ակտիվորեն աշխատել դա կանխելու ուղղությամբ»,-նշել է Հայրապետյանը:

Քաղաքականություն

Պատահարներ