«Սա անսիրտ և վախկոտ արարք է». Ռիշի Սունակը՝ Իրանի իշխանությունների մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը դատապարտել է Իրանի պաշտպանության նախկին փոխնախարար Ալիռեզա Աքբարիի մահապատիժը։ Նա նշել է, որ ինքը ցնցված է բրիտանաիրանական քաղաքացու մահից։

 

«Սա անսիրտ և վախկոտ արարք է, որն իրականացվել է բարբարոս ռեժիմի կողմից՝ չհարգելով սեփական ժողովրդի իրավունքները», - գրել է Սունակը Twitter-յան իր միկրոբլուգում:

 

Հիշեցնենք՝ Իրանում մահապատժի են ենթարկել պաշտպանության նախկին փոխնախարար Ալի Ռեզա Աքբարիին, ով մեղավոր է ճանաչվել Բրիտանիայի օգտին լրտեսության մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ