Արեստովիչին «Կրեմլ ներթափանցած գործակալ» ներկայացնել չի ​​ստացվի. Զախարովա

«Դնեպրոպետրովսկում բնակելի շենքը ուկրաինացի զինվորականների կողմից հրթիռով խոցելուց, հետո այդ տեղեկությունը հերքելուց հետո, Արեստովիչին հայտարարում են որպես Կրեմլ ներթափանցած գործակալ։ Դա չի լինելու: Նա Կիևի ռեժիմի դեմքն է։ Զելենսկին քիթն է, իսկ Արեստովիչը՝ դեմքը»։ 

 

Թելեգրամում գրել է ՌԴ ԱԳ նախարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան: 

 

Հիշեցնենք, որ հունվարի 14-ի երեկոյան Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Արեստովիչը հայտնել էր, որ Դնեպրոպետրովսկում տան մի մասը փլուզվել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կողմից խոցված հրթիռի անկման պատճառով։

Քաղաքականություն

Պատահարներ