Իրանը` Սիրիայից օտարերկրյա ուժերի դուրսբերման մասին

Իրանը պատրաստ է նպաստել Սիրիայից այնտեղ կռվող բոլոր օտար ուժերի համակարգված դուրսբերմանը։  Այս մասին ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, գրում է ТАСС-ը։

 

«Իրանը պատրաստ է Սիրիայից բոլոր օտարերկրյա ուժերի դուրսբերման կոչ անել»,- ասել է Զարիֆը: 

 

«Մենք պատրաստ ենք նրան, որ բոլոր նրանք, ովքեր ազդեցություն ունեն, ձգտեն դուրս բերել ոչ սիրիացիներին Սիրիայի տարածքից», - հավելել է իրանցի ԱԳ նախարարը: .

 

Միաժամանակ, Իրանի ԱԳՆ ղեկավարը հասկացրել է, որ իրանցիներն ու լիբանանցի շիաները կլքեն Սիրիան միայն այն դեպքում, եթե նույնը անեն ընդդիմության կողմում կռվող օտարերկրյա սուննի իսլամիստ զինյալները, որոնց աջակցում են Սաուդյան Արաբիան և Քաթարը։

Քաղաքականություն

Պատահարներ