Իրանական հետախուզությունը ձերբակալել է երկրի ՊՆ օբյեկտի վրա ԱԹՍ-ներով հարձակման հեղինակներին

 Իրանական հետախուզությունը ձերբակալել է Սպահանի հսկվող օբյեկտի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հեղինակներին, հայտնում է իրանակն IRNA գործակալությունը: Թե ովքեր են ձերբակալվածները, առայժմ չի հաղորդվում:

 

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 28-ի երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում անօդաչու թռչող սարքի կողմից հարձակման է ենթարկվել Սպահանում գտնվող Իրանի պաշտպանության նախարարության արտադրական համալիրներից մեկը:

 

3 անօդաչու թռչող սարքի հարձակումը հակաօդային պաշտպանության ուժերի կողմից հետ էին մղվել։ Մեկ անօդաչու թռչող սարքը խոցվել էր հակաօդային պաշտպանության համակարգով, մյուս երկուսն ընկել էին պաշտպանական թակարդներն ու պայթել։

Անհաջող հարձակումը մարդկային զոհերի չէր հանգեցրել և փոքր վնաս էր հասցրել արտադրամասի տանիքին, համալիրի աշխատանքը չի խախտվել։

Քաղաքականություն

Պատահարներ