Մարաշում ճարտարագետների պալատը կանգուն է մնացել, երբ շրջակա բոլոր շենքերը փլուզվել են

Թուրքիայի Էլեկտրատեխնիկական ճարտարագետների պալատի խորհրդի նախագահ Մահիր Ուլութաշը կիսվել է Քաղաքացիական ճարտարագետների պալատի Քահրամանմարաշի նահանգային ներկայացուցչության շենքի լուսանկարով, որը վերապրել է երկու խոշոր երկրաշարժ, որոնց էպիկենտրոնը Քահրամանմարաշի Էլբիստան և Պազարջիք շրջաններն են եղել, և որը հարվածել է 10 նահանգների ու հազարավոր շենքերի ավերածությունների պատճառ է դարձել։
 

Թվիթերյան էջում Ուլութաշը տարաել է լուսանկար, որում  նշվում է, որ Քաղաքացիական ճարտարագետների պալատի շրջակայքուի շենքերի մեծ մասը քանդվել է։  Ուլութաշն ընդգծել է, որ նույնիսկ նման մեծ երկրաշարժերի դեպքում կարելի է կառուցել շենքեր, որոնք կարող են գոյատևել «ճարտարագիտության» և «գիտության» շնորհիվ:
 

Ուլութաշը, կիսվելով երկրաշարժի էպիկենտրոնում կանգուն մնացած շենքի լուսանկարով, ասել է.
 

«Նկարում պատկերված շենքը Քաղաքացիական ճարտարագետների պալատի Քահրամանմարաշի նահանգային ներկայացուցչության շենքն է: Խոսքերի կարիք չկա: Գիտությունն ու ճարտարագիտությունը բավական են կառուցելու համար շինություններ, որոնք գոյատևում են նույնիսկ նման մեծ երկրաշարժի ժամանակ»։

Քաղաքականություն

Պատահարներ