Կադիրովն ասել է, որ պատրաստ է համաշխարհային միջուկային պատերազմի և չի վախենում, որ իր 14 երեխաները կմահանան

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ պատրաստ է համաշխարհային միջուկային պատերազմին և չի վախենում, որ իր 14 երեխաները կմահանան։ Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

 

«Դե, տեսեք, եթե ինձ հարցնեք, ես ունեմ տասնչորս երեխա, ունեմ ութ որդի, ես պատրաստ եմ միջուկային պատերազմի և պատրաստ եմ նրան, որ բոլորս զոհվենք», - ասել է Կադիրովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով հարցին, թե մտավախություն ունի՞, որ երրորդ համաշխարհային միջուկային պատերազմ կսկսվի։


Նա հավելել է, որ միջուկային պատերազմից չի վախենում «ոչ մի թիզ», բայց վախենում է, որ «կկորցնեն այն, ինչ ունեն»։ 

 

«Եվ դա չպետք է լինի, մենք կհաղթենք, կկործանենք, և ցույց կտանք ՆԱՏՕ-ին, ԵՄ-ին և ԱՄՆ-ին, որ նրանք այս կյանքում ոչինչ չեն տեսել: Ռուսաստանը միշտ եղել է ուժեղ պետություն, ռուսական հասարակությունը կամաց-կամաց միավորվում է. նախագահը 100 տոկոսով ճիշտ քաղաքականություն է վարում, անսխալական, ուստի ես հանգիստ եմ»,- հավելել է Կադիրովը։

Քաղաքականություն

Պատահարներ