Նյույորքյան Մետրոպոլիտեն թանգարանի կայքը փոխել է Այվազովսկու և Ռեպինի ազգությունը

Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի կայքը փոխել է նկարիչներ Հովհաննես Այվազովսկու և Իլյա Ռեպինի պրոֆիլի տվյալները։  Այժմ նրանց ազգությունը նշվում է որպես «ուկրաինացի»։

 

ТАСС-ի փոխանցմամբ՝ դեռեւս փետրվարի 11-ին պրոֆիլներում նշվում էր «ռուս» ազգությունը։

 

Իլյա Ռեպինի կենսագրության քարտում նշված է, որ նա ծնվել է Ուկրաինայի Չուգուև քաղաքում, «երբ այն գտնվում էր Ռուսական կայսրության կազմում»։  Չնայած «ուկրաինացի» ազգությանը, Հովհաննես Այվազովսկու պրոֆիլը ցույց է տալիս, որ նա «ռուս ռոմանտիկ նկարիչ» է։

 

Փետրվարի 10-ին Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի կայքում Արխիպ Կուինջիի ազգությունը «ռուսից» դարձել է «ուկրաինացի»։

 

Բացի այդ, նկարչի անձնական տվյալներում նշված էր, որ նա ծնվել է Մարիուպոլ քաղաքում, «երբ ուկրաինական այս քաղաքը Ռուսական կայսրության կազմում էր»։  Թանգարանի կայքում Էդգար Դեգասի «Ռուս պարուհի» կտավի անունը փոխվել է «Ուկրաինական զգեստով պարուհի»։

Քաղաքականություն

Պատահարներ