ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուղիղ եթերի ժամանակ կադրում չերևացող երեխային ծեծող կինը հայտնաբերվել է. Ոստիկանություն

Փետրվարի 7-ին սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել՝ ինչպես է 30-ամյա մի կին ուղիղ եթերի ժամանակ խփում կադրում չերևացող մանկահասակ երեխային, որը լացում է: 

 

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում երեխայի նկատմամբ հնարավոր բռնություն կատարած անձը հայտնաբերվել և ներկայացվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը: 

 

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քաղաքականություն

Պատահարներ