Հայ-ադրբեջանական սահմանին դիտարկում կիրականացնեն 15 գերմանացի ոստիկաններ

ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանագոտու դիտարկումը կսկսի հաջորդ երկուշաբթի օրվանից:

Այս մասին Բեռլինում հայտարարել է կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեշտրեյտը։

 

Նրա խոսքով, հայ-ադրբեջանական սահմանը դիտարկելու են նաև 15 ոստիկաններ Գերմանիայից: Դաշնային կառավարությունն առաջարկում է նաև քաղաքացիական փորձագետներ ուղարկել:

 

Ընդհանուր առմամբ մոտ 100 կին և տղամարդ պետք է մասնակցեն ԵՄ առաքելությանը, որը գլխավորում է Գերմանիայի դաշնային ոստիկանը: 

Քաղաքականություն