Ռուսաստանն արմատապես վերանայում է իր պարտավորությունները միջազգային կազմակերպություններում․ Լավրով

Ռուսաստանն արմատապես վերանայում է իր պարտավորությունները միջազգային կազմակերպություններում, որտեղ ոտնահարվում են Մոսկվայի 

շահերը։ Այսօր այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

 

Նա նշել է, որ աշխատանքն ընթանում է միջազգային պարտավորությունների ողջ սպեկտրով, քննարկվում է նաև կազմակերպություններում կատարվող ներդրումների թեման։

 

«Այնտեղ, որտեղ մեր շահերի ոտնահարում է տեղի ունենում, մենք հետաձգում ենք վճարումները։ Դա տեղի է ունեցել, ասենք, քիմիական զենքի արգելման կազմակերպությունում, որտեղ այլ կառույցների համար ոչ լեգիտիմ, կոնվենցիային հակասող մեխանիզմ է ներդրվել։ Այդ աշխատանքը բուռն ընթացքի մեջ է, քանի որ մենք այնտեղ մի քանի հարյուր նման պայմանագրեր ու կոնվենցիաներ ունենք», - ասել է Լավրովը Պետական դումայում «Կառավարական ժամին» ելույթի ժամանակ։

 

ՌԴ ԱԳ նախարարն ասել է, որ Մոսկվան այժմ դուրս է գալիս որոշ կոնվենցիաներից և համաձայնագրերից, որոնք կորցրել են արդիականությունը:

 

«Այստեղ ոչ մի քաղաքականություն չկա։ ԱՊՀ շրջանակում կենսաթոշակային ապահովման մասին 1992 թվականի կոնվենցիա կար, այդ բոլոր հարցերը վաղուց լուծված են այլ օրենսդրական շրջանակում», - պարզաբանել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ