Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 25-28-ը, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ինչպես հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից», քամին փետրվարի 25-28-ը, մարտի 1-ին հարավարևմտյան է` 2-4 մ/վ արագությամբ:

 

Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 12-15 աստիճանով:

 

Երևան քաղաքում ևս փետրվարի 25-28-ը, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում փետրվարի 25–ի գիշերը եղել է -2...-4 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +10....+12 աստիճան տաքություն։

Քաղաքականություն

Պատահարներ