ՀԱՄԱՍ–ը մտավախություն ունի, որ Իսրայելը չի կատարի Գազայում հրադադարի համաձայնության բոլոր կետերը

ՀԱՄԱՍ շարժումը չի բացառում, որ Իսրայելը կարող է սահմանափակվել իսրայելցի պատանդների ազատ արձակման վերաբերյալ Գազայի հատվածում հնարավոր զինադադարի համաձայնագրի դրույթների իրագործմամբ, իսկ դրանից հետո շարունակել ռազմական գործողությունները, ասել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Ուսամա Համդանը։


Իսրայելը ցանկանում է «ավարտել մի փուլ, որով կապահովի դիմադրության կողմից պահվող իր գերիների ազատ արձակումը, իսկ հետո կվերսկսի իր ագրեսիան Գազայի հատվածի դեմ»,- ասել է Համդանը Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում։


Նա ընդգծել է, որ գործարքը, որի շուրջ համաձայնության է եկել ՀԱՄԱՍ-ը, ներառում է  այդ հատվածի օկուպացման պարտադիր դադարեցում:

Քաղաքականություն

Պատահարներ