Ադրբեջանում խոսում են, որ միջանցքը կարող է «տարիներ շարունակ փակ մնալ». Տաթևիկ Հայրապետյան

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր էջում գրում է. «Ադրբեջանում փորձագիտական մակարդակով արդեն սկսել են խոսել այն մասին, որ միջանցքը կարող է անգամ «տարիներ շարունակ փակ մնալ»: 

 

Սա փաստում է՝ Ադրբեջանը փորձում է իրեն միջազգային իրավունքից դուրս դնել ու անտեսել միջանցքի բացման բոլոր կոչերը: Պարզ տեքստով խոսում են, որ միջանցքի փակումը Հայաստանի դեմ ուղղված տարածքային պահանջների իրագործման կարևոր գործիք է նաև: 
 

Այս թեման պետք է դառնա տեղեկատվական գործիք՝ ցույց տալու, որ Ադրբեջանի պահանջների իրագործումը ոչ միայն կայունություն չի բերում, այլև ավելի է բարդացնում Արցախի ու Հայաստանի վիճակը: Ես պատահական չեմ համարում նման խոսակցությունների ծավալումն ադրբեջանական մամուլում, որը գերազանցապես կատարում է պետության պատվերը»:

Քաղաքականություն