Վրաստանում պարգևատրել են շանը՝ Թուրքիայում մարդ փրկելու համար

Վրաստանի ՆԳՆ-ն պարգևատրել է շանը՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո մարդ փրկելու համար։ տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փրկարար շունը՝ Տինտո անունով, պարգեւատրվել է 

 

«Կյանքեր փրկելու համար» հատուկ կրծքանշանով, հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։

 

Ինչպես նշվել է, Տինտոն օգնել է փրկել մի տղամարդու կյանքը, ով երկրաշարժի ժամանակ փլատակների տակ էր հայտնվել: Նշանը շանն է փոխանցել հրշեջ-փրկարարական վարչության պետի տեղակալ Մամուկա Սեպիաշվիլին։

Քաղաքականություն