Ուժեղ քամի կլինի. առաջիկա օրերի եղանակի տեսություն

ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից զգուշացնում են, որ մարտի 6-ին ցիկլոնի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում։ Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Վայոց Ձորում, Կոտայքում, Սյունիքում և Արցախում 27-32մ/վ, Արմավիրում, Արարատում և Երևանում մինչև 17-20մ/վ։

Հանրապետության տարածքում մարտի 7-ին առանձին շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Մարտի 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը մարտի 5-6-ը ցերեկը աստիճանաբար կբարձրանա 6-9, գիշերը՝ 3-5 աստիճանով:

 

Երևան քաղաքում մարտի 6-ին, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև: Մարտի 7-ի ցերեկը, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 6-ին սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ։

 

Մայրաքաղաքում մարտի 6–ի գիշերը եղել է 10-12 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +18...+20 աստիճան։

 

Քաղաքականություն

Պատահարներ