ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թբիլիսիում ցուցարարները կրկին փողոց են դուրս եկել

Թբիլիսիում մարդիկ կրկին բողոքի ակցիայի են դուրս եկել։ Ժամը 17:00-ին Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը՝ «Միացյալ ազգային շարժումը», նախատեսում է սկսել հանրահավաքը։

 

Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանը մարտի 7-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ ընդունվել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Փաստաթուղթն իրականում կրկնօրինակում է նմանատիպ ռուսական օրենքը։
 

Օրինագծի դրույթները հուշում են, որ հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների մի մասը կհայտարարվեն «օտարերկրյա ազդեցության գործակալներ»։ Նմանատիպ օրենք արդեն գործում է Ռուսաստանի Դաշնությունում։

 

Քաղաքականություն

Պատահարներ