«Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին փորձում է կրոնական երանգ տալ». Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է հատված նախարար Արարատ Միրզոյանի ելույթից, որտեղ նա ելույթ է ունեցել Արաբական պետությունների լիգայի խորհրդի` նախարարական մակարդակով 159-րդ նիստին.

 

«Ցավոք, մեր հարևան Ադրբեջանը շարունակաբար մանիպուլացնում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցերն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը միջազգային տարբեր հարթակներում՝ հատկապես այն կազմակերպություններում, որտեղ Հայաստանը ներկայացված չէ, ինչպիսիք են Իսլամական համագործակցության կազմակերպությունը և Չմիավորման շարժումը՝ փորձելով դրանց տալ կրոնական երանգ և օգտագործելով իսլամական համերաշխության զգայուն գաղափարախոսությունը: Մենք ակնկալում ենք, որ նման փորձերը կմերժվեն և մեր բարեկամ արաբական երկրներին չեն ներքաշի կրոնական տարաձայնությունների դաշտ։ Մենք պետք է կանխենք բացառապես քաղաքական և հումանիտար բնույթի խնդիրներին կրոնական երանգ հաղորդելու հետագա ցանկացած փորձ»։

 


 


 

 

Քաղաքականություն

Պատահարներ