Ալիևը պատասխանել է Թեհրանին

«Նիզամի Գյանջավին ծնվել, ապրել, մահացել և թաղվել է իր հայրենի Գյանջա քաղաքում՝ Ադրբեջանի հնագույն քաղաքներից մեկում։ Իսկ նրա իմաստությունն ու տաղանդը խորհրդանշում են ադրբեջանական ժողովրդի իմաստությունն ու տաղանդը»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի 10-րդ Գլոբալ ֆորումի բացման արարողության ժամանակ։ 

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թեհրանում «Նիզամի Գյանջավիի շաբաթվա» բացման արարողության ժամանակ Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին ասել էր, որ Գյանջան «իրանական քաղաք» է, իսկ Նիզամին՝ «պարսից ազնվականության իրանցի բանաստեղծ»։

 

 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բաքվում անցկացվում է X Global Baku ֆորումը, որին մասնակցում են 61 երկրների 360 ներկայացուցիչներ, այդ թվում՝ նախագահներ, վարչապետներ, խոսնակներ և նախարարներ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները

Քաղաքականություն

Պատահարներ