Այսօր սպասվում են տեղումներ. առաջիկա օրերի եղանակի տեսություն

Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը» և հավելում, որ քամին արևմտյան է՝ 2-4 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 9-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, 10-12-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

 

Երևան քաղաքում մարտի 9-ի գիշերը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 9-ի ցերեկը և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև:

 

Մայրաքաղաքում մարտի 9–ի գիշերը եղել է 3-5 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +11...+13 աստիճան։

Քաղաքականություն

Պատահարներ