«Ղարաբաղում ապրող հայերի կյանքը շատ ավելի լավը կլինի, քան օկուպացիայի ժամանակ». Ալիև

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր տեղի է ունեցել Բաքվի գլոբալ ֆորումի բացման արարողությունը, որի ժամանակ ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա ասել է, որ Ադրբեջանը հանդուրժողական, բազմադավան ու բազմազգ երկիր է, տարբեր կրոնների ներկայացուցիչներն ու էթնիկ խմբերն ապրում են խաղաղ ու արժանապատիվ։ Փոքրամասնությունների իրավունքները պաշտպանված են Սահմանադրությամբ։

 

«Ուստի համոզված եմ, որ Ադրբեջանի Ղարաբաղյան շրջանում ապրող հայերի կյանքը շատ ավելի լավը կլինի, քան օկուպացիայի ժամանակ։ Յուրաքանչյուր հակամարտություն իր պատմությունն ունի, իր դինամիկան և իր վերջը։ Բայց կարևոր է, որ երկրների միջև վեճերը լուծվեն միջազգային իրավունքի հիմքի վրա, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը չեն կարող ուժով փոխվել», - ասել է Ալիևը՝ վստահեցնելով, որ Հայաստանի հետ խաղաղության հասնելու խոչընդոտներ չկան։

 

Չնայած այս հայտարարություններին` Ադրբեջանի Ղարաբաղյան շրջան ասվածը միայն ադրբեջանական կողմի թեզն է, որը իրականության հետ որևէ աղերս չունի:  Ադրբեջանում  ժողովրդավարությունը բացակայում է, այստեղ դեռ դպրոցներում ու մանկապարտեզներում պետական մակարդակով ատելություն է քարոզվում հայերի դեմ: Ատելությունը քարոզվել է ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ հետո, մինչդեռ խաղաղ համակեցության քարոզների թեզեր է առաջ քաշում Ադրբեջանի ղեկավարը: 

 

 


 

Քաղաքականություն

Պատահարներ