Ռուսաստանը Իրանին աննախադեպ ռազմական համագործակցություն է առաջարկել․ Պենտագոն

Պենտագոնի շտաբի ղեկավար Լլոյդ Օսթինը Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ մամուլի ասուլիսում ասել է, որ Ռուսաստանը Իրանի հետ աննախադեպ ռազմական համագործակցության մեջ է մտել, այդ թվում՝ հրթիռային և հակաօդային (ՀՕՊ) սպառազինությունների ոլորտում։

 

«Ի պատասխան Ուկրաինայի հարցում Իրանի աջակցության՝ Ռուսաստանը Իրանին աննախադեպ ռազմական համագործակցություն է առաջարկել, այդ թվում՝ հրթիռային և հակաօդային պաշտպանության ոլորտում», - ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։

 

Ավելի վաղ Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտնել էր, որ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը մարտին կայցելի Ռուսաստան։ Ջալիլին այնուհետև նշել է, որ Թեհրանը և Մոսկվան ներկայումս «վայելում են հարաբերությունների զարգացման ոսկե դարաշրջանը»: Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու Իրանը աստիճանաբար զարգանում են բոլոր ուղղություններով։

 

Ավելի վաղ տեղի ունեցած հանդիպմանը ռուսական «Գազպրոմ» էներգետիկ հոլդինգի ղեկավար Ալեքսեյ Միլլերը Ջալիլիի հետ քննարկել է երկկողմ էներգետիկ համագործակցությունը։

 

Քաղաքականություն

Պատահարներ