ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայերը հազարավոր տարիներ ապրել են այդ տարածաշրջանում, որն Իոսիֆ Ստալինը դարձրեց Ադրբեջանի մաս. Բրեդ Շերման

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը, անդրադառնալով Արցախի  շրջափակմանը, հայտարարել է,  թե հայերը հազարավոր տարիներ ապրել են այդ տարածաշրջանում, որն Իոսիֆ Ստալինը «չարամտորեն» դարձրեց Ադրբեջանի մաս: Խոսքը Արցախի մասին է:

Ներկայացուցիչների պալատի արտաքին գործողությունների հատկացումների ենթահանձնաժողովի լսումների ժամանակ կոնգրեսականը նաև կոչ է արել 2024 ֆինասնական տարում ուղիղ մարդասիրական օգնություն տրամադրել Ադրբեջանի շրջափակման մեջ գտնվող արցախցիներին: 

«Նրանք մարդասիրական օգնության խիստ կարիք ունեն, և ես հուսով եմ, որ դուք մեծահոգի կգտնվեք և մարդասիրական օգնություն կտրամադրեք Արցախի ժողովրդին», – ընդգծել է նա:

Քաղաքականություն

Պատահարներ