Թուրքիան հայտարարել է Պուտինի և Զելենսկու հանդիպում անցկացնելու Էրդողանի ցանկության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է ապրիլին Ստամբուլում կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահին առընթեր անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդի անդամ Չաղրի Էրհանը։

 

«Թուրքիայի միակ առաքելությունն այս պահին այն է, որ պայմաններ ստեղծվի, որպեսզի նախագահներ Պուտինը և Զելենսկին գոնե մեկ անգամ հանդիպեն և ուղիղ խոսեն՝ առանց արտաքին միջամտության։ Թող գտնեն իրենց հարմար լուծումը»,- ասել է պաշտոնյան։

 

Միաժամանակ նշվում է, որ հանդիպումը նախատեսվում է կազմակերպել այս տարվա ապրիլին։
 

Էրդողանի խորհրդականն ընդգծել է, որ ողջ 2022 թվականին Թուրքիան եղել է միայն միջնորդ, ոչ ավելին։ 

 

«Թուրքիան ոչինչ չի պարտադրել ոչ Ռուսաստանին, ոչ Ուկրաինային»,- ասել է նա։
 

Ավելի վաղ Չաղրի Էրհանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն խոչընդոտում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու անձնական հանդիպմանը։

 

 «Նրանք ցանկանում են առավելագույն տևական պատերազմ, չեն մտածում ուկրաինացիների ապագայի մասին, չեն մտածում խաղաղության մասին», - նշել է թուրք պաշտոնյան։

 

Քաղաքականություն

Պատահարներ