ԱՄՆ դիվանագետը Երևանյան այցից հետո կրկին Բաքու է վերադարձել և հանդիպել Բայրամովին. հայտնի է` ինչ են քննարկել

 Կովկասյան բանակցությունների գծով ԱՄՆ Պետդեպարտամենտի գլխավոր խորհրդական Լուի Բոնոն Բաքու է վերադարձել և լրացուցիչ հանդիպել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի։ Այս մասին APA-ի հարցմանն ի պատասխան հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը։ 
 

Ադրբեջանական լրատվականի հաղորդմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել է ադրբեջանա-հայկական խաղաղ համաձայնագրի բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակը, արծարծվել են Մյունխենի անվտանգության, հաղորդակցության համաժողովի ընթացքում առաջնորդների հանդիպումից բխող հարցեր, որոնք «կապահովեն անարգել անցումը» դեպի Նախիջեւան, եւ սահմանազատման գործընթացի ներկայիս իրավիճակն ու հեռանկարները: 

Հիշեցնենք, որ «անարգել անցում» ասելով Բաքվում նկատի ունեն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։   

Այնուհետեւ Բայրամովը սկսել է բողոքել Հայաստանից։ «Ջեյհուն Բայրամովը Լուի Բոնոյին հայտնել է, որ Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները եռակողմ հայտարարության շրջանակում, իր ուժերն ամբողջությամբ դուրս չի բերում Ադրբեջանի տարածքներից, շարունակում է պարբերաբար ռազմական սադրանքներ իրականացնել: Նախարարը զրուցակցին տեղեկացրել է նաեւ հայկական ծագում ունեցող բնակիչների վերաինտեգրման հարցում Ադրբեջանի տեսլականի մասին»,-մեջբերում են ԶԼՄ-ները։

Քաղաքականություն

Պատահարներ