«ԱՄՆ-ն պատրաստ է ամեն ինչ անել».Նեդ Փրայսը` հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին

ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է ԱՄՆ հատուկ ծառայությունների ղեկավարների՝ «Գլոբալ ռիսկերի» մասին հաղորդման՝ հայ–ադրբեջանական հարաբերությունների մասին դիտարկումներին։

 

«Հայ-ադրբեջանական հարաբերություններում իրավիճակը նուրբ է, հակված բռնության, ինչպես տեսանք վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում։ Սա երկարատև հակամարտություն է, որի կարգավորմանն աջակցելու համար ԱՄՆ-ն պատրաստ է ամեն ինչ անել։ Շարունակելու ենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ երկկողմ ու եռակողմ ձևաչափերով` աջակցելով նրանց իսկ ջանքերին երկխոսության ու դիվանագիտության միջոցով, բայց նաև բոլոր այն համապատասխան մեխանիզմներով, որպեսզի օգնենք այս երկրներին, որ ինքնուրույն դիվանագիտություն վարեն և հասնեն այնպիսի համաձայնությունների, որ իրենց ուժերից է»,– ասել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ