ԱՄՆ-ը պատրաստ է սատարելու Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը. Քրիստինա Քվին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հանդիպումներ է ունեցել Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ՝ քննարկելու տնտեսական և անվտանգային հարցերն այդ մարզերում։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից:

Դեսպանը փաստել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակաբար սատարելու Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը։

 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Կրիստինա Քվինն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս, որը շուրջ երեք ամիս փակ է բնականոն երթևեկության համար։ Դեսպան Քվինը կրկնել է Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու մասին պետքարտուղար Բլինքենի կոչը։

 

Քաղաքականություն

Պատահարներ