Ազնավուրի հուշարձանը կտեղադրվի Ֆրանսիայի հրապարակում. նախագիծն ընդունվեց

Երևանի Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի ֆրանսահայ շանսյոնե Շառլ Ազնավուրի հուշարձանը։ Երևանի ավագանու անդամները 49 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեցին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի ներկայացրած նախագիծը։

 

 Նախաձեռնությունը նվիրված է Շառլ Ազնավուրի 100–ամյակին ու քննարկվել է «Ազնավուր» հիմնադրամի հետ։ Այս մասին նշեց Ավինյանը: 

 

«Հուսով ենք՝ մենք կկարողանանք ապահովել տեխնիկական բոլոր հնարավորությունները, որ արձանը ձուլվի Հայաստանում»,– ընդգծեց նա։

 

Ավինյանը տեղեկացրեց, որ սկզբում առաջարկվել է արձանը տեղադրել հենց Շառլ Ազնավուրի հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի դիմաց), սակայն արձանի պոտենցիալ չափերն այնպիսին են, որ արձանը այդտեղ տեղադրելը նպատակահարմար չէր լինի։

 

Ի դեպ, նմանօրինակ արձան տեղադրվելու է նաև Փարիզում։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ