«Ջրառ» պետական ՓԲԸ–ն խոշոր գումարներ է թաքցրել. ՊՎԾ–ի բացահայտումը

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող «Ջրառ» 100% պետական մասնաբաժնով փակ բաժնետիրական ընկերությունում լուրջ խախտումներ է հայտնաբերել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՎԾ-ից։

 

Մասնավորապես, 2019-2022 թվականների ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում 843 դեպքով անտեսելով ՀՀ գնումների օրենսդրության պահանջները, ձեռք է բերվել 242,397,450 ՀՀ դրամի աշխատանքներ և ծառայություններ՝ տրանսպորտային միջոցների, տեխնիկական շահագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման նպատակով:

 

Արձանագրվել է նաև, որ ընկերությունը, որպես հարկային գործակալ, ֆիզիկական անձանց վճարելու յուրաքանչյուր դեպքով կիրառել է ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված եկամտային հարկի դրույքաչափերը, սակայն 483 դեպքով դրանք չի արտացոլել հարկային մարմին ներկայացվող եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում

Քաղաքականություն

Պատահարներ