ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ամո՛թ, ամո՛թ»․ Բրյուսովի համալսարանի ուսանողները վանկարկում են ԿԳՄՍ նախարարի ետևից

Ամո՛թ, ամո՛թ․ Բրյուսովի համալսարանի ուսանողները վանկարկում են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ետևից։ 

 

Ինչպես արդեն հայտնել ենք, Բրյուսովի անվան համալսարանում վաղ առավոտից լարված իրավիճակ է։ Բանն այն է, որ այսօր առավոտյան բրյուսովցիներն իմացել են, որ նախարարության կողմից ռեկտոր է նշանակվել Դավիթ Գյուրջինյանը: Նշենք, որ ուսանողները ու դասախոսները դեմ են այս որոշմանը և պայքարելու են։ Մեր տեղեկություններով, որոշում է կայացվել Գյուրջինյանին բուհում ներկայացնելը հետաձգել:

 

Ըստ լրատվականների Բրյուսովի անվան համալսարանում ուսանողերին թույլ չեն տվել լսել նոր ռեկտորի ելույթը:

 

Ավելի վաղ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոստիկաններ է տարել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան, որտեղ փորձում են ներկայացնել կառավարության կողմից նշանակված նոր ռեկտորին, թեպետ բուհի խորհրդի կողմից կա ընտրված մեկ այլ ռեկտոր։

Քաղաքականություն

Պատահարներ