Հայտնի է, թե ով է լինելու Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման մրցավարը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մարտի 25-ին Եվրո 2024-ի ընտրական փուլի շրջանակներում սեփական հարկի տակ ընդունելու է Թուրքիայի ազգային հավաքականին։

 

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հայտնի է դարձել, որ հանդիպման գլխավոր մրցավարը լինելու է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայից Խոսե Մարիա Սանչեսը։

 

Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 21․00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

 

Հիշեցնենք, որ նախորդ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումները տեղի են ունեցել 2008-ին ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի և Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում։

 

Քաղաքականություն

Պատահարներ