ԵՄ-ն պատժամիջոցներով է սպառնացել Կենտրոնական Ասիայի երկրներին

Հնարավոր է` Եվրամիությունը Կենտրոնական Ասիայի համար պատժամիջոցներ սահմանի, եթե հայտնաբերվի, որ նրանք աջակցում են Ռուսաստանին: Տեղեկությունը հայտնում է «Telegraph» թերթը՝ հղում անելով համապատասխան փաստաթղթին:

 

«Եվրոպական մայրաքաղաքները քննարկում են առևտրային պատժամիջոցներ սահմանելու տարբերակը այն երկրների նկատմամբ, որոնք Մոսկվային օգնում են խուսափել պատժիչ միջոցառումներից»,-գրում է պարբերականը։

Ըստ թերթի` ԵՄ ներկայացուցիչներն արձանագրել են, որ Կենտրոնական Ասիայի պետություններ մատակարարվող երկակի նշանակության տեխնոլոգիաներով ապրանքների ծավալն աճել է։

Այդպիսի արտադրանքները կարող են կիրառվել ինչպես հանրային օգտագործման, այնպես էլ զենքի ստեղծման համար: Խոսքը լվացքի մեքենաների և օգտագործված ավտոմեքենաների մասին է։ Ենթադրվում է, որ այդ ապրանքները Ասիայի երկրները զուգահեռ ներմուծում են ՌԴ։ Հոդվածում հստակեցվում է, որ Բրյուսելում վախենում են, որ այդ տեխնոլոգիաների կհայտնվեն Ռուսաստանում։

 

Քաղաքականություն