ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դուք ավելի լավ գիտեք` ինչ աջակցություն է եղել Թուրքիային ոչ թե իմ կողմից, այլ ձեր. Քալանթարյանը` ՀՖՖ նախագահին

Հանրային հեռուստաընկերության եթերում սպորտային մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը, անդրադառնալով  ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին, ասաց, որ նա վերջերս հյուրընկալվել էր  քաղաքական հաղորդման և ասել` վերջերս հանրային եռուստաընկերության եթերում կարծիք է հնչել, թե Ֆուտբոլի Ֆեդերացիան է խուրհուրդ տալիս Պետրակովին չհրավիրել ազգային հավաքական Փյունիկի ներկայացուցիչներին: 

 

 

«Արմեն Մելիքբեկյան, ես, ի տարբերություն ձեզ, դիմում եմ անվանական, ես մնում եմ իմ կարծիքին, ես ունեմ իրավունք կարծիք  հայտնելու:  Այո, ես գտնում եմ, որ Հովհաննես Հարությունյանը պետք է լինի Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակում: Ես  գտնում եմ, որ այդ ֆուտբոլիստը ունի անհրաժեշտ որակներ մրցակցություն ապահովելու համար առնվազն:  Եվ դա համարել օգնություն Թուրքիայի հավաքականին, սա չգիտեմ ինչի գագաթնակետն է, բայց եթե հանկարծ մենք փորձենք մրցել  Թուրքիայի հավաքականին կամ Թուրքիային ինչ-որ աջակցությամբ, ես ուղղակի այդ մրցակցության մեջ չեմ ցանկանա մտնել, որովհետև ջախջախիչ պարտություն կկրեմ: Չասեմ` ինչեր են եղել ժամանակին, դուք ավելի լավ գիտեք` ինչ աջակցություն է եղել ոչ թե իմ կողմից, այլ ձեր, հետևաբար ես հորդորում եմ արձագանքել իմ հրավերներին: Ես միշտ ունեցել եմ առիթ ձեզ հրավիրելու հարցազրույցի, ամեն անգամ հրաժարվել եք:  Ես այս առիթը կօգտագործեմ և կասեմ. 

 

Ես միշտ աջակցել եմ անկախ նրանից ով է մրցակիցը, առավել ևս երբ մրցակիցը Թուրիքան է: Եւ իմ կարծիքը հայտնելով եւ իմ քննադատությունը ձեզ հասցնելով` ես, իհարկե,  չեմ աջակցում մեր մրցակիցներին: Սա մեր աշխատաքն է, որին ժամանակին կցված էիք նաեւ դուք, դուք շատ լավ գիտեք` ինչ պատճառով ավարտեցիք ձեր մեկնաբանական կարիերան եւ անցաք այլ գործունեության: Սրա մասին չէ այսօր հաղորդումը: Բայց այս ամենը հաշվի առնելով` եւս մեկ անգամ հրավիրում եմ հարցազրույցի: Թող լինի հարցազրույց, թող լինի այլ ձեւաչափ: Բայց դա թող լինի ուղիղ եթերում, որպեսզի որեւէ բան մոնտաժելու հնարավորություն չլինի եւ այդ ժամանակ, տետ ա տետ՝ միայն ես եւ դուք, կարող ենք զրուցել, պատասխանել իմ հարցերին, ապա հանրությունը շատ լավ կպատկերացնի` ինչ է կատարվում հայկական ֆուտբոլում: Իսկ մեղադրել թիկունքից ինչ որ մեկին Թուրքային աջակցելու համար, սա ներեցեք, բայց ստոր քայլ է, որովհետեւ ես երբեք իմ կյանքում Թուրքիային ոչ մի բանով չեմ աջակցել»:

 

Քաղաքականություն