Սիլվիո Բեռլուսկոնիի մոտ արյան քաղցկեղ է ախտորոշվել

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հիվանդ է լեյկոզով։ Այս մասին հայտնել է «Corriere della Sera» թերթը։

 

86-ամյա գործիչը չորեքշաբթի օրը թոքաբորբի կասկածանքով ընդունվել է Միլանի Սան Ռաֆայել հիվանդանոց՝ վերջին հոսպիտալացումից ընդամենը մեկ շաբաթ անց: Հենց այդ ժամանակ նրանից անալիզներ են վերցվել, այդ թվում՝ ոսկրածուծի: Պարբերականի տվյալներով՝ թոքաբորբը կարող է լինել լեյկեմիայի հետևանքով առաջացած օրգանիզմի ընդհանուր թուլության հետևանք։ Հայտնի է, որ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է Միլանի San Raffaele կլինիկա:

 

Քաղաքականություն

Պատահարներ