Ինչու չենք կարողանում օգտվել Հայաստան-Արցախ նոր՝ այլընտրանքային ճանապարհից․ մանրամասներ
Թեև շուրջ 11 կմ երկարությամբ Տեղ Կոռնիձոր ճանապարհը (հայտնի որպես Արցախը Հայաստանին կապող նոր երթուղի) ապրիլի 1-ից երթևեկելի է, սակայն չի ծառայում ի սկզբանե հայտարարված նպատակին: Ճանապարհի կառուցման աշխատանքները մենարկել էին անցյալ տարի ամռանը:
Բանն այն է, որ այլընտրանքային այս ճանապարհը միանում է Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքով Բաքվի կառուցած ճանապարհին ու հասնում Շուշիի մոտակայք, որը դեկտեմբերի 12-ից փակ է ադրբեջանցի «էկոակտիիստների» կողմից:
Ըստ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախնական պայմանավորվածության` ճանապարհը պետք է գործեր ապրիլի 1-ից, սակայն Ադրբեջանը խախտում է հերթական պայմանը:
«Ճանապարհը բաց է, մեքենաները կարող են գնալ, այլ հարց է այն, որ նրանք չեն կարողանում Ստեփանակերտ հասնել, քանի որ ճանապարհը փակ է ադրբեջանցիների կողմից»,- այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը` հավելելով, որ ճանապարն ամբողջովին կառուցված է. առաջին շերտը լիովին պատրաստ է, մի քանի օրից կիրականացվի երկրորդ շերտ ասֆալտապատումը:
Հարությունյանը նաև նշեց, որ ճանապարհի ամբողջովին պատրաստ լինելու ժամկետը ապրիլի 30- նն է, և եթե եղանակային պամանները թույլ տան՝ ճանապարհի կառուցումը կավարվտի նշված ժամանակահատվածում: