Ադրբեջանի պահվածքը և գործունեությունը եղել է ուխտադրուժ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Տեղ գյուղի մոտ ադրբեջանական երեկվա սադրանքին։

 

«Երբ նման իրավիճակ է լինում, առաջին հարցը, որը տալիս եմ ինքս ինձ, հետևյալն է, թե ես ի՞նչը էնպես չեմ արել, որովհետև կան իրավիճակներ, որոնք կանխատեսելի չեն։ Այսինքն, ինչ-որ մի բան կարող է «կոնտրոլից» դուրս գալ»,- ասել է նա։ 

 

Փաշինյանի խոսքով, ադրբեջանական այդ սադրանքը կանխատեսվել էր. «Կոնկրետ սա այն իրավիճակային դեպքերից էր, որ կանխատեսելի էր, կանխատեսվել է, և ես այդ թեմայով խորհրդակցություններ եմ հրավիրել, կոնկրետ հանձնարարություններ եմ տվել, խնդիրներ եմ առաջադրել և այլն, և այդպես շարունակ։ Բայց, իմ գնահատմամբ, այն, ինչը տեղի ունեցավ, պետք է տեղի չունենար։ Եվ ինձ համար միանշանակ է, որ պետք է հետաքննենք, թե ինչ է տեղի ունեցել և ինչի համար է այդպես տեղի ունեցել։

 

Այն, որ Ադրբեջանի պահվածքը և գործունեությունը եղել է ուխտադրուժ, այդտեղ ինձ համար երկրորդ կարծիք չկա, բայց մենք չէինք էլ կարող հակառակի հույս ունենալ, և այդ սցենարը նույնպես կանխատեսվել է, և այդ սցենարի շրջանակում նույնպես կոնկրետ անձանց տրվել են հանձնարարություններ, և այդ հանձնարարությունների կատարումը ձախողվել է»,- ասաց նա։

Քաղաքականություն

Պատահարներ